2020 թ. փետրվարի 29-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների արտարժույթները դոլարի նկատմամբ անկում են արձանագրել։
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ամենամեծ անկումը վրացական լարին է ունեցել (-15,04%): Առաջատարներն են՝ նաև ղազախական թենգեն (-14.93%), բելառուսական ռուբլին (-13,96%), ռուսական ռուբլին (-13.82%), ղրղզական սոմը (-13,56%), ուկրաինական գրիվնան (-12,47%):
Հայկական դրամը ԱՊՀ երկրների արժույթների շարքում ամենափոքր անկումն է ունեցել (-5,13%): Դրամին հաջորդում են տաջիկական սոմոնին (-5.10%), մոլդովական լեյը (-2.20%) և ուզբեկական սումը (-0,29%):
Նշվում է, որ միայն երկու արժույթ դեռ չի փոխել փոխարժեքը՝ ադրբեջանական և թուրքմենական մանաթը:
Փոխարժեքի անկման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է, ինչպես նաև նավթի գների անկումն ու սպասվող համաշխարհային տնտեսական ճգնաժամը: