Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր անդրադաևձավ նաև հարցին, թե ինչպե՞ս է հարևան Վրաստանում վարակվածների թիվը փոքր։ Նախարարը նշեց, որ Վրաստանն ունի մեծ տուրիստական հոսք, և այժմ ներգնա բոլոր ճանապարհները փակ են, ինչպես Հայաստանի ճանապարհները, բացառությամբ սեփական քաղաքացիների վերադարձի։ Նույն մեխանիզմներն են օգտագործովում նաև բեռնափոխադրումների թույլատրման առումով։
«Դեպքերի թիվը նախ մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատենք, բայց նաև համաճարակաբանական հետքի և պատահականության խնդիր կա։ Երջանիկ պատահականությամբ, օրինակ՝ իրենց մոտ 500 հոգանոց արտադրամասում վարակ չի եղել։ Դրա համար իրենց մոտ թվերը փոքր են։ Հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ պետք է փորձել կոտրել աճի տեմպն ու հարթեցնել կորը, որպեսզի փրկվեն ավելի շատ կյանքեր։