Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անվանել է պատերազմ անտեսանելի թշնամու հետ: Երկրի կառավարության ղեկավարը հայտնել է,որ Վրաստանն անցնում է վարակի արագ տարածման փուլ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Գիորգի Գախարիան մասնավորապես ասել է.
«Սա պատերազմ է անտեսանելի թշնամու դեմ, որում առանց պետության, քաղաքացիական հատվածի ու հանրության միասնականության ոչ ոք հաղթելու հնարավորություն չունի: Մեր գլխավոր խնդիրն է կորոնավիրուսի տարածման կանխարգելումը: Այսօր Վրաստանում կա վարակի 117 դեպք, 23-ն ապաքինվել են, ինչը միայն կարելի է ողջունել: Սակայն դա չի կարող հանգստանալու հիմք լինել»:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն, իսկ երկուշաբթի օրվանից սահմանել են համընդհանուր կարանտին ու պարետային ժամ: