Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում խնդրանքով դիմել է մարզի բնակիչներին՝ նշելով, որ միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ, մնացեք տանը:
«Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ՝ արտակարգ դրության այս իրավիճակում, խստագույնս հետևել պարետատան ցուցումներին։
Մեր ՎԱՐՔԻՑ շատ բան է կախված։
Առո'ղջ եղեք...»