Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին, մահացել է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում Արոնյանը գրել էր.
«Խոսքեր չունեմ արտահայտելու տխրությունս իմ կնոջ՝ Արիաննեի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրեց գեղեցիկ կյանքով...
Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ»: