Իտալիայում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերը կայունանում են և հավանաբար կնվազեն գալիք շաբաթ: Այս մասին Euronews-ին տեղեկացրել է Իտալիայի առողջապահության փոխնախարարը:
Երկրի բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, տեղեկացրել է, որ Իտալիան դեռ պետք է առնվազն երկու շաբաթ էլ կարանտինի մեջ մնա, որպեսզի կարողանա նվազեցնել համավարակի տեմպը:
Ի դեպ, Իտալիայի առողջապահության փոխնախարարն անցյալ ամիս նույնպես վարակվել էր կորոնավիրուսով և արդեն ապաքինվել է:
Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին սահմանվել էր երեք շաբաթ առաջ: Այս երկրում վարակակիրների թիվը գերազանցում է 110 հազարը: Կորոնավիրուսից մահացել է ավելի քան 13 հազար մարդ: