Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինքնամեկուսացման մեջ կմնա մինչև չորեքշաբթի, քանի որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի առողջապահության նախարարի մոտ, որի հետ կառավարության ղեկավարը շփում է ունեցել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի առողջապահության նախարարի մոտ վարակի կասկածների պատճառով նա թեստավորվել էր և հաստատվել էր կորոնավիրուսը:
Նախարարի շփման շրջանակն ուսումնասիրելուց հետո որոշ պաշտոնյաներ նույնպես կմեկուսանան: