Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիթզմանն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով և ինքնամեկուսացել: Այս մասին տեղեկացնում են Իսրայելի առողջապահության նախարարությունից՝ հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Իսրայելի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսրայելի արտաքին հետախուզության գործակալության ղեկավարը ,նույնպես ինքնամեկուսացել են, քանի որ շփում են ունեցել Իսրայելի առողջապահության նախարարի հետ: