Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք (ընդհանուր՝ 663), որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ, հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33։
Ժամը 15։00-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան 1 դեպք։
68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։