Ապրիլի 3-ին կիրականացվի «Ուրալյան ավիաուղիների»՝ Երևան-Սոչի չվերթը։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հայրենիք վերադառնալու համար օգտվել այդ չվերթից, տոմսերը վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:
Դեսպանատունը Ֆեյսբուքի էջում տարածած հայտարարության մեջ նշում է, որ այս պահին այլ չվերթեր չեն նախատեսվում:
Նշվում է նաև, որ վերադարձի օրվանից սկսած տնային պայմաններում 14-օրյա կարանտին և բուժզննություն պետք է նշանակվի Մոսկվայի օդանավակայաններ ժամանած և Մոսկվայում և Մոսկվայի մարզում ապրող քաղաքացիներին, ինչպես նաև Մոսկվայի օդանավակայաններ ժամանած, սակայն ՌԴ այլ վայրերում ապրողներին։