Երևանի Հ․Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը Ֆեյսբուքի էջում գրել է, որ թատրոնի անձնակազմը իր աշխատավարձից 560.000 դրամ է նվիրաբերել՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» գանձապետական հաշվեհամարին։
«Թատրոնի անձնակազմը սույն թվականի մարտ ամսվա աշխատավարձից 560 000 դրամ է նվիրաբերել՝«Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»: Եղեք առողջ։
Աստված օգնական բոլորիս»,- ասվում է գրառման մեջ: