Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից՝ ակումբին ֆինանսապես օգնելու համար: Այս մասին գրում է Sportbox-ը։
Թիմի ավագ Լարս Բենդերի խոսքով՝ իրենք ուրախ են հրաժարվել իրենց աշխատավարձերի մի մասից, որպեսզի աջակցեն ակումբին ու օգնեն հաղթահարելու տնտեսական ճգնաժամը:
«Երբ մենք դուրս էինք գալիս դատարկ մարզադաշտ, հստակ հասկանում էինք, թե ինչպես են ակումբի աշխատակիցներն այն լցնում կյանքով, թե որքան կարևոր է նրանցից յուրաքանչյուրը, որն օպտիմալ պայմաններ է ապահովում մեր աշխատանքի համար: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի ակումբի ոչ մի աշխատակից չանհանգստանա տեղի ունեցածից: Մեզ համար սա կարևոր է, և մենք սա հաճույքով ենք անում»,- ասել էԲենդերը:
Ավելի վաղ աշխատավարձերի նվազեցման էին համաձայնել նաև եվրոպական մի շարք առաջատար թիմերի ֆուտբոլիստներ: