Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11 միլիարդ 760 մլն դրամ` պլանավորված 11 միլիարդ 300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 4.1 %-ով կամ 460 մլն դրամով: Այս մասին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցվել է 0.4 %-ով կամ 48.6 մլն դրամով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9 միլիարդ 227.1 մլն դրամը կամ 78.5 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: