ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019 թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018 թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուր 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018 թ․՝749) գործի վարույթ։
Այսինքն՝ 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված գործերում զգալի ավելացել են ինչպես մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը՝ 58,9%-ով, այնպես էլ ոչ արդարացնող՝ հիմնականում վաղեմության ժամկետն անցած լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի թիվը՝ 50,7%-ով:
Ըստ քննչական մարմինների՝ կոռուպցիոն դեպքերով 2019 թ. քննված քրեական գործերի քանակն ունի հետևյալ բաշխվածությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ - քննվել է ընդհանուրը 157 քրեական գործ, որից ավարտվել է 23 գործի վարույթ: Դրանցից 17-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 61 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն - քննվել է ընդհանուրը 403 քրեական գործ, որից ավարտվել է 214 գործի վարույթ։ 43 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 74 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն - քննվել է ընդհանուրը 14 քրեական գործ, որից ավարտվել է 2 գործի վարույթ։ 2019 թ. դատարան գործեր չեն ուղարկվել, 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 3 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:
ՀՀ քննչական կոմիտե - քննվել է ընդհանուրը 2051 քրեական գործ, որից ավարտվել է 767 գործի վարույթ։ Ավարտված քրեական գործերից 180-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 237 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 681 գործի նախաքննություն շարունակվել է 2020-ին:
Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն - հարուցվել է 115 քրեական գործ, որը 20 թ. համեմատ պակաս է 20,6%-ով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5%-ով: 15-ով կամ 300-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223-ով ավելի անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):
-
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում-հարուցվել է 377 քրեական գործ կամ՝ 2018 թ. համեմատ 1,5%-ով պակաս: Վարույթում քննվել է 748 քրեական գործ՝ 2018 թ․ համեմատ (487) 53.6%-ով ավելի: 88 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը 2018 թ․ համեմատ ավելի է 41-ով կամ 115%-ով: Դատի է տրվել 117 անձ, որը 2018 թ. համեմատ մոտ 121%-ով ավելի է:
-
Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում-հարուցվել է 2018թ. համեմատ 44,4%-ով ավելի քրեական գործ, իսկ տարվա ընթացքում վարույթում քննված քրեական գործերը՝ թվով 149, ավելի են եղել 52%-ով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ:
-
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում - հարուցվել է 284 քրեական գործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7%-ով ավելի: Վարույթում քննվել է 496 քրեական գործ՝ 2018 թ․համեմատ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 գործ, որոնցով դատի է տրվել 45 անձ, ինչը 17-ով կամ 61%-ով ավելի է 2018 թ. տվյալներից:
-
Պաշտոնեական լիազորություններն անցնելը-հարուցվել է 97 քրեական գործ, կամ 2018 թ. համեմատ 15,6%-ով պակաս: Վարույթում քննվել է 2018թ․համեմատ 9.8%-ով ավելի՝ 179 քրեական գործ: Դատարան է ուղարկվել 6 գործ՝ 2018թ․համեմատ կրկնակի ավելի, որոնցով կոնկրետ այս հոդվածով դատի է տրվել 6 անձ:
-
Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը - այս հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրեական գործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Վարույթում քննվել է ընդհանուր 16%-ով ավելի գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 քրեական գործ կամ 2018 թ. համեմատ 41.7%-ով ավելի, որոնցով դատի է տրվել 99 անձ կամ նախորդ տարվա համեմատ 8.3%-ով պակաս:
-
Պաշտոնեական կեղծիքը - հարուցվել է 114 քրեական գործ կամ 14%-ով 2018թ. համեմատ ավելի: Վարույթում քննված քրեական գործերը շատ են եղել 30%-ով: Փոխարենը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ թվով 15, և դրանով դատի տրված անձանց թիվը՝ 19, 2018 թ․համեմատ պակաս են եղել համապատասխանաբար 20%-ով և 40%-ով:
-
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը - հարուցվել է 24 քրեական գործ (2018թ․-143): Չնայած վարույթում քննված գործերը (53) 2018 թ. համեմատ 3 անգամ պակաս են եղել, սակայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի (17) քանակը չորս անգամ գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը: Ընդ որում՝ դատի տրված անձանց թիվը (26) ևս 2018 թ. տվյալներից ավելի է՝ մոտ 57 տոկոսով:
-
Պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը - հարուցվել է 6 քրեական գործ՝ 2018թ․ հարուցված 1 քրեական գործի դիմաց: Վարույթում քննվել է 2018թ. (2) համեմատ 4 անգամ ավելի քրեական գործ, որոնցից 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2 գործով նախաքննությունը շարունակվում է: