Կորոնավիրուսն արդեն ակտիվորեն տարածվում է Ադրբեջանում: Արդեն կան COVID-19-ի՝ մարդուց մարդուն փոխանցվելու դեպքեր: Ադրբեջանում կորոնավիրուսի վարակի վիճակագրության մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի ներկայացուցիչը՝ գրում է РИА Новости-ն:
Ադրբեջանում կորոնավիրուսի վարակման ընդհանուր թիվը հասել է 400-ի: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 41 նոր դեպք: Այս երկրի իշխանությունների հավաստմամբ՝ այսօր պաշտպանվելու միակ տարբերակը մեկուսացումն է: