ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։
«78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։
Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,- գրել է Նիկողոսյանը։