Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ։
«2016 թվականի ապրիլը լոկ Հայրենիքին սպառնացող հերթական ադրբեջանական վտանգի չեզոքացումը չէր։ Այն եկավ ապացուցելու, որ հայ ժողովրդի միասնականությունը անխախտ է և ամեն մի նոր սերնդի հետ ավելի է ամրանում։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ Արցախը միայնակ չէ. անկախ մեր բնակության վայրից, մասնագիտությունից, քաղաքական հայացքներից՝ մեր հավաքական բռունցքն այնտեղ է, որտեղ որոշվում է Հայրենիքի ճակատագիրը։ Դա է ապրելու մեր միակ բանաձևը։
Հավե՛րժ փառք Ապրիլյան հերոսներին»,- գրել է Ա․Ղուլյանը: