ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.
«Պաշտոնական փաստաթղթի ԿԵՂԾՈՒՄ՝ ապրիլի 1-ի անվան տակ:
Սա, իբր, ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից՝ հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ:
Սա պաշտոնական փաստաթուղթ կեղծելու փորձ է:
Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:
Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»:
Արայիկ Հարությունյանը հրապարակել է ԿԵՂԾ փաստաթուղթը.