Մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, ծեծի, փաստաթղթի կեղծիքի ու սպանության սպառնալիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: