Հայաստանը Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Ալբանիայի և Իսլանդիայի հետ միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին, որոնք հաստատվել են Կիպրոսի Հանրապետության տնտեսական գոտում Անկարայի իրականացրած հորատման գործողությունների պատճառով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի Բրյուսելում:
Եվրոպական այս կառույցի որոշմանը միացած պետություններից Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Չեռնոգորիան և Ալբանիան հավակնում են դառնալ ԵՄ անդամ, Իսլանդիան էլ Եվրոպական տնտեսական տարածքի մաս է կազմում: Այս պետությունները, ինչպես նաև Հայաստանը պարտավորվել են ապահովել, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ որոշմանը: «Եվրամիությունը ողջունում է այդ պատրաստակամությունը»,-ասվում է հայտարարության մեջ: