Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Բնության վերածնունդը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բարեկամ ասորի ժողովրդին:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացմանը»։