«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։
Քաղաքացին ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։
«Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- գրել է Ա.Նիկողոսյանը։