«Ես գիտեի ամեն ինչ: Գիտեի, որ դա կարող է սարսափելի լինել, բայց և մտածում էի, որ ամեն ինչ, գուցե, լավ կլինի: Ես չեմ ուզում հոռետես լինել»,- նշել է ԱՄՆ առաջնորդը՝ շեշտելով, որ կարևոր է համարում մարդկանց հուսադրելը:
Խնդրին այս մոտեցումը քննադատել են առողջապահության մի շարք մասնագետներ, որոնք կարծում են, որ այդ ձևով Միացյալ Նահանգները բաց թողեց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար կարևոր ժամանակը:
Նախագահ Թրամփը ավելի վաղ զգուշացրել էր, որ առաջիկա երկու շաբաթը երկրի համար շատ դժվար կլինի կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 189 հազար դեպք, 4 հազարից ավելի մարդ մահացել է, ավելի քան 7 հազարը բուժվել: