2020 թ. ապրիլի 1-ի ժ. 11:00-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 571 է, բուժվել է 31 անձ, փաստացի բուժվողներ՝ 537, բացասական թեստերը՝ 2704, գրանցվել է 3 մահ: Մահացածներն ունեցել են զուգորդվող այլ հիվանդություններ։
Առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել ձեզ սպասարկող բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ և դեղերը կիրառել բժշկի ցուցումով: