Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը փակ Է։
«Հարգելի ուղևորներ, Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակեք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- հայտնում է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջը: