COVID-19-ի համավարակի հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշում է ընդունել արգելել ԵԱՏՄ-ից մի շարք մթերքների արտահանումը մինչև հունիսի 30-ը,- ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
ԵՏՀ կոլեգիայի մարտի 31-ի նիստի արդյունքներով՝ որոշվել է Եվրոպական տնտեսական միության երկրներից առանձին տեսակի մթերային ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի հաստատմանն ուղղված միջոցառումների «երկրորդ փաթեթի» ընդունման հարցը։ Այդ թվում են՝ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, ալյուրը և այլն։ Դրանց արտահանումը արգելվում է մինչև հունիսի 30-ը:
Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՏՀ կայքում դրա հրապարակումից 10 օր անց»,- նշված է հաղորդագրությունում:
Արգելքի նպատակն է՝ սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ բնակչությանն ապահովել անհրաժեշտ քանակի ապրանքներով։