ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 29-ին սոցկայքերում հրապարակում էր եղել թռչնի ապօրինի որսի մասին:
Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռնարկված միջոցառումներով պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին՝ ժամը 20:45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է: