Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցած 15-րդ համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների աղյուսակավորման նախնական արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73 տոկոսը։ Ընտրողների ընդհանուր թիվը 104.348 է, որից քվեարկությանը մասնակցել է 76 728 մարդ։
«Այս թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվերի միջև կարող է որոշակի տարբերություն նկատվել»,- նշել է Արզումանյանը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2025, կամ 3,5 տոկոսի կողմից քվեաթերթիկները սխալ են լրացվել։ Արզումանյանը ներկայացրել է նախագահի թեկնածուների նախնական աղյուսակավորման տվյալները։
«Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկված ձայների 50+1 տոկոսը, ինչը նշանակում է, որ ԱՀ-ում պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ»,- նշեց Արզումանյանը՝ հավելելով, որ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։
Ըստ Արզումանյանի ներկայացրած նախնական տվյալների՝ պատկերը հետևյալն է․
-
Բալայան Քրիստին - 202 ընտրող կամ կողմ քվեարկված քվեաթերթիկների 0,3 տոկոս.
-
Բալասանյան Վիտալի - 10,755 ընտրող կամ 14,7 տոկոս.
-
Ամիրյան Սերգեյ -106 ընտրող կամ 0,2%.
-
Բաբայան Դավիթ - 587 ընտրող - 0,8%.
-
Լալայան Բելլա - 162 ընտրող կամ 0,2%.
-
Հարությունյան Արայիկ - 36,076 ընտրող կամ 49,25%.
-
Խանումյան Հայկ - 962 ընտրող կամ 1․3%.
-
Իշխանյան Դավիթ - 1873 ընտրող կամ 2,56%.
-
Բադասյան Վահան - 743 ընտրող կամ 1%.
-
Մասիս Մայիլյան - 19,360 ընտրող կամ 26,4%.
-
Աշոտ Ղուլյան - 1683 ընտրող կամ 2,3%.
-
Ռուսլան Իսրայելյան - 368 ընտրող կամ 0,5%.
-
Աշոտ Դադայան - 198 ընտրող կամ 0,3%.
-
Պողոսյան Մելսիկ -141 ընտրող կամ 0,2%։