Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կայացած խորհրդարանական ընտրությունների պատկերը։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ ԱԺ ընտրությանը մասնակցել է 76,712 ընտրող կամ ընտրողների 73,5%-ը, անվավեր է ճանաչվել 2418 քվեաթերթիկ կամ 2,3%-ը:
Արցախի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հետևյալն են.
-
«Ազգային վերածնունդ» - 2360 ձայն կամ 3,2%.
-
«Միասնական հայրենիք» -17,365 ձայն կամ 23,63%.
-
«Անկախության սերունդ» 656 ձայն - 0,9%.
-
ՀՅԴ - 4717 ձայն կամ 6,4%.
-
Արցախի «Հեղափոխական» կուսակցություն -1660 ձայն կամ 2,26%.
-
«Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինք - 29,688- կամ 40,4%.
-
Արցախի «Արդարություն» կուսակցություն-5865 ձայն կամ 7,9%.
-
Արցախի ժողովրդավարական կուսակցություն - 4269 ձայն կամ 5,81%.
-
«Միացյալ Հայաստան» - 958 ձայն կամ 1,3%.
-
Արցախի պահպանողական կուսակցություն - 2108 ձայն կամ 2,87%.
-
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն - 480 կողմ ձայն կամ 0,65%.
-
«Նոր Արցախ» դաշինք - 3305 կողմ ձայն կամ 4,5%: