Ղազախստանն ընդունել է որոշում, որով ապրիլի 1-ից ժամը 00։00-ից սկսած ժամանակավորապես դադարեցվում է միջազգային կանոնավոր չվերթներ և քաղաքացիների տարհանում իրականացնող բոլոր ինքնաթիռների ժամանումը Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքների միջազգային օդանավակայաններ: Համապատասխան գերատեսչությանը հրահանգավորվում է միջոցներ ձեռնարկել ապրիլի 1-ից նախատեսվող նշյալ չվերթները ՂՀ այլ քաղաքների միջազգային օդանավակայաններ տեղափոխելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ «Բելավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 31-ից ապրիլի 14-ը ներառյալ դադարեցնում է կանոնավոր չվերթները դեպի Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներ։
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մարտի 31-ի դրությամբ ապրիլի 5-ին նախատեսված Ալմաթի-Մինսկ չվերթը չի կայանալու։ Ապրիլի 5-ին նախատեսված Ալմաթի-Մինսկ չվերթի տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիները կարող են դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։