Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում են ապօրինությունների։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Քաղաքապետարանից կոչ են անում քաղաքացիներին՝ զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։