Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ի ժամը 23:59-ից աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։
Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։
Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին՝ ժամը 14-ից, ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։
Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։