Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ այն ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, ցույց են տալիս Արցախի՝ որպես հանրապետություն կայացածությունը:
Ալեն Սիմոնյանը նաև նշեց՝ վստահ է, որ այս ընտրությունները նույնպես որևիցե պարագայում կասկածի նշույլ չեն կարող ունենալ թե՛ գործընթացի, թե՛ կազմակերպվածության առումով:
ՀՀ ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով նաև լրագրողների ու դիտորդական առաքելությունների սակավությանը, նշեց, որ եթե անգամ նրանց թիվն ավելի լիներ, կտրուկ փոփոխություններ չէին լինի:
«Կարևորն այն գործընթացներն են, որ տեղի են ունենում: Կարևորը Արցախի Հանրապետության ժողովրդի, քաղաքացու գիտակցությունն ու վստահությունն է, որը կա»,- ընդգծեց Սիմոնյանը: