COVID-19-ին հաղթելու համար Ֆրանսիան զբաղվում է աննախադեպ արտադրական ջանքերով՝ այսօր Սենտ Բարդելեմի դը Անժուում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա հանդիպել է Կոլմի-Հոպեն ընկերության աշխատակիցների հետ, որ արտադրում են վիրաբուժական դիմակներ, ապա պատասխանել աշխատակիցների հարցերին:
Մինչև ապրիլի վերջ Ֆրանսիայում դիմակների արտադրությունը կաճի՝ հասնելով շաբաթական մինչև 15 միլիոնի: Բայց բուժքույրերի և ծերանոցների կարիքները գնահատվում են շաբաթական 40 միլիոն:
Մակրոնը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը 4 միլիարդ եվրոյի բացառիկ հատկացում կտրամադրի հանրային առողջապահության ոլորտին:
40 մլն դիմակի անհրաժեշտությունը բավարարելու համար Ֆրանսիան պատվիրել է մեկ միլիարդ դիմակ, և երկուշաբթի ավիափոխադրումով Չինաստանից Ֆրանսիա է արդեն ասել 8,5 մլն դիմակների առաջին «առաքումը»: Չորեքշաբթի կգա պատվերի երկրորդ մասը` 12 մլն դիմակ` կրկին Չինաստանից: Մակրոնը նաև ասել է, որ նաև մոբիլիզացրել են իրենց ռազմավարական ֆոնդը` 117 մլն վիրաբուժական դիմակները, և պահանջել են, որ ազգային չորս արտադրողը իր արտադրանքը չվաճառի և երկրից չարտահանի: