Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումի հիման վրա:
Թեպետ փաստաբանները տեղեկացված են եղել, որ մարտի 17-ի ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, սակայն, այնուամենայնիվ, փաստաբանները ներկայացել են դատարան և մտել դատական նիստերի դահլիճ, որտեղ ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ: