Այս փուլում մեզ համար առաջնային է հանրային առողջության խնդիրը՝ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ տնտեսական ոլորտի հարցերը շարունակաբար և զուգահեռ ընթանում են վարչապետի վերահսկողության ներքո: Լուծումներ են տրվում՝ մարդկանց ավելի լայն շրջանակ ընդգրկելու համար:
Փոխվարչապետն անդրադարձավ նաև արտակարգ դրության ժամանակ կիրառվող վարչական վարույթներին. «Եթե մարդիկ հույս ունեն, որ ընդհանուր առմամբ այդ գումարները չեն գանձվելու, նման բան ասել չեմ կարող: Իրականացվելու են վարչական վարույթներ, և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում: Վարույթներն ու վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն: Մենք բոլոր հնարավոր միջոցներով, սահմանափակումներով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»:
ՀՀ պարետը շեշետեց, որ այս փուլում կարևոր է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտակցեն՝ իրենց տեղաշարժը պետք է սահմանափակեն, եթե այն կենսական նշանակություն չունի: