Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մի շարք ընտրատեղամասերում իրականացրել են ստուգայցեր:
Ստուգայցի ընթացքում մասնագետները ընտրական տեղամասերում ծանոթացել են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ընթացքին, ստուգվել են հանձնաժողովների անդամների անհատական անհրաժեշտ պարագաներով ապահովվածությունը,
ընտրողների համապատասխան թվաքանակի ձեռնոցների, դիմակների, գրիչների և ալկոգելի առկայությունը,
հանձնաժողովի անդամների կողմից սոցիալական հեռավորության ապահովումը:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կարծիքով՝ ընտրատեղամասերում պահպանվել են սանիտարահիգիենիկ կանոնները, իսկ տեղ գտած որոշակի բացթողումները համապատասխան ցուցումների արդյունքում շտկվել են: