ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ ունեն ևս մեկ առողջացած պացիենտ, առողջացածների թիվն էլ դարձել է 31:
«Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:
Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նախարար Թորոսյանը: