Վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «էլեկտրոնային հաղորդակցության» ՀՀ օրենքներում լրացում կատարելու խնդրին, որն աղմուկ էր բարձրացրել սոցիալական հարթակներում:
«Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:
Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»,- գրել է Մարիամ Փաշինյանը: