Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Россия 24-ին:
Ի դեպ, անցյալ շաբաթ Կոմունարկայի հիվանդանոց էր այցելել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարը հանդիպել էր Պրոցենկոյին ու շփվել բուժաշխատողների հետ: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախագահի մոտ ամեն ինչ լավ է. Վլադիմիր Պուտինը պարբերաբար թեստավորվում է: