Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին, մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Արոնյանը։
«Խոսքեր չունեմ արտահայտելու տխրությունս իմ կնոջ՝ Արիաննեի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրեց գեղեցիկ կյանքով...
Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը։