Մարտի 30-ի դրությամբ ՀՀ-ում առկա է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք, ընդհանուր՝ 532 դեպք:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել են կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր են: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվել է 30 հոգի, փաստացի բուժվողները 499-ն են, բացասական թեստերը՝ 2533-ը, մահվան ելքերը՝ 3: