Ամերիկյան Worldometers կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելի քան 823 հազար է: Վարակից մահացության դեպքերն ավելի քան 40 հազար են: Ավելանում է նաև ապաքինվածների թիվը: Այսօր արդեն բուժվել է 174.333 մարդ:
Կայքի տվյալներով՝ վարակակիրների թվով առաջատար է Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Մահացության բարձր ցուցանիշով առաջին տեղում մնում է Իտալիան, ապա հաջորդում են Իսպանիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Իրանը:
Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման ավելի քան 38.500 նոր դեպք, իսկ մահերի թիվն ավելի քան 2800 է: