Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով մարտի 30-ի դիվերսիայի մասին՝ հրամանատարն ասել է, որ իրավիճակը վերահսկելի է, և ամեն ինչ արվում է սպայական ու հրամանատարական կազմի կողմից՝ նման դեպքերը բացառելու համար:
«Էլիտար» զորամասի և այդ նույն զորամասում մահվան դեպքերի հետ կապված հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց.
«Բոլոր դեպքերի վերաբերյալ հարուցված են քրեական գործեր, և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն մասնակցություն կամ նպաստել են սպանություններին ու ինքնասպանություններին, անկախ պաշտոնից ու կարգավիճակից, կրելու են խիստ պատիժ: Խնդրահարույց զորամասերում պլանավորած են բոլոր միջոցառումները, հստակ խնդիրներ են առաջադրված, տրված են խիստ ցուցումներ, որպեսզի բացառվեն նման դեպքերը»: