Իրանում ավելի քան 3100 մարդ է թունավորվել սպիրտից, իսկ 320-ը՝ դարձել է ալկոհոլային թունավորման զոհ՝ գրում է РИА Новости-ն: Այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Այսօր կա ալկոհոլային թունավորմամբ 3117 հիվանդ, որոնցից 1066-ը հոսպիտալացված են: Դժբախտաբար, 320-ը մահացել են»:
Իրանում արգելվում է ալկոհոլի օգտագործումը, սակայն կա մեթիլ սպիրտի արտադրություն, և կորոնավիրուսի տարածման ֆոնին ավելացել են սպիրտով թունավորման դեպքերը։ Մեթիլ սպիրտը մարդիկ օգտագործում են որպես կորոնավիրուսի վարակի կանխարգելիչ միջոց: