Իտալիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը, ինչպես նաև՝ հաջակցություն բուժաշխատողներին: Այսօր ամբողջ երկրում խոնարհվել են պետական դրոշները՝ գրում է РИА Новости-ն: Նախաձեռնությունը հավանության են արժանացրել Իտալիայի բոլոր քաղաքային իշխանությունները:
Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հարցով առաջին տեղում է: Վերջին տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 101 հազար դեպք, ավելի քան 14 հազար մարդ ապաքինվել է, զոհերի թիվը հասնում է 11591-ի: