Թուրքմենստանի իշխանություններն արգելել են «կորոնավիրուս» բառն ու հանել այն առօրյա կյանքից՝ համավարակի մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակով՝ գրում է Lenta.ru կայքը: Այս մասին տեղեկացնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ երկրի բոլոր լրատվամիջոցներին արգելվել է հրապարակումներում «կորոնավիրուս» բառի հիշատակումը:
Բացի այդ, այն քաղաքացիները, որոնք փողոցներում դիմակ կկրեն և կխոսեն համավարակի մասին, կարող են ձերբակալվել ներքին գործերի՝ քաղաքացիական հագուստով իրավապահ մարմինների կողմից: