ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արտահերթ նիստում նշեց, որ այսօր այդ պահին միայն իրենց խմբակցությունն է մասնակցում և այն որակեց արհամարհանք ամբողջ հայության համար: «Թող գային և իրենց տեսակետն արտահայտեին, բանավեճ լիներ և որոշեինք՝ ինչ է կատարվում: Այս օրենքի նախագծով մենք Հայաստանը չենք փրկում, բայց սա մի նշույլ է մեր հետագա գործունեության: Ամբողջ աշխարհը չի կարողանում այսօր որևէ ռեցեպտ առաջարկել վիրուսի կանխարգելման համար: Մենք մեր քայլերով, մեր արած գործերով պետք է կարողանանք մեր ժողովրդին զգաստացնել, պատրաստել: Վաղը շատ ուշ կլինի»,- ասաց Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով միայն արտակարգ դրության ընթացքում քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու Կառավարության նախագիծը: