Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է կենտրոնի մամուլի խոսնակը
«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:
Կտրվի հավելյալ տեղեկություն»: