ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Խորհրդարանի արտահերթ նիստում քննադատեց ընդդիմադիրներին «անպատասխանատու պահվածքի համար»:
«Մարդիկ, որոնք ի սկզբանե ունեին կանխակալ, բացասական վերաբերմունք, պահպանեցին այն ու մնացին նույն դիրքերում...Կներեք, բայց սա իսկապես բավականին անպատասխանատու պահվածք է արտակարգ դրության պայմաններում...Այս օրինագիծը որևէ գաղտնալսման չի վերաբերում, այն վերաբերում է հայտնի ցանկի դուրսբերմանը»,- հայտարարեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով միայն արտակարգ դրության ընթացքում քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու՝ Կառավարության նախագիծը: